«Իրենք են որոշել առաջնորդ լինել, առաջնորդել, մենք համաձայնել ենք. հո կրակը չե՞նք ընկել։ Այսինքն՝ որ առաջնորդ դառնաս, ինձ տանես լցնես փոսը, հետո հողը լցնես վրաս ու ասես թեթև լինի, գաս բարո՞վ։ Բա դու ինձ անհանգստանում ես, իմ տան մեջ ուզում եմ ստեղծագործեմ, բայց չեմ կարողանում, անհանգիստ եմ։ Խնդիրը քո մեջ ա, իմ մեջ չէ։ Որ բարձրաձայնեմ, պետք է ասեն քաղաքականությամբ մի զբաղվի՞։ Վերջ ի վերջո, ոչխար չեմ ես, կենդանի չեմ ես։ Առաջնորդ ես, ուրեմն էնպես առաջնորդի, որ ժողովուրդը չանհանգստանա, չգա էստեղ»,- կառավարության դիմաց ի աջակցություն կալանավորված Գայանե Հակոբյանի բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
«Դատարաններից ոչ մի լավ բան մի սպասեք, ժողովուրդ, դատարանն էլ ա իշխանություն, կառավարությունն էլ ա իշխանություն, քաղաքապետարանն էլ ա իշխանություն, դա արդեն ամեն ինչ ասում է։ Ոչ թե ասում է ծառայություն և հոգ տանել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը